ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
«Դրա շնորհիվ մենք կկարողանանք ներգրավել 2 միլիարդ եվրոյի լրացուցիչ ներդրումներ։ Սա Երկրների և մարդկանց միջև կամուրջներ կառուցելու համար է»։