Ալիևը՝ Հայաստանի մասին․ միակողմանի քայլերով ցույց ենք տվել, որ սա թղթի վրա խաղաղություն չէ

Մենք քննարկեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. այս գործընթացը հաջողությամբ շարունակվում է: Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է APA-ն:

Նա նշել է, որ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել:

 

«Մենք միակողմանի քայլեր ենք ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ սա թղթի վրա խաղաղություն չէ։ Ամփոփելով՝ մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար խաղաղությունը իրականություն է»,– հավելել է Ալիևը:

 

Իր հերթին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, դիմելով Ալիևին ասել է. «Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այն բանի համար, որ Դուք հանդես եք եկել Հայաստանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ:

 

ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Պատրաստ ենք խթանել խաղաղությունը ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ այսօր և ամեն օր»:

Leave a Comment