Խաղաղությունն իրականություն է․ Ալիև | Radar Armenia

Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարություններում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է։

«Սա թղթի վրա խաղաղություն չէ։ Ամփոփելով՝ մենք ցույց ենք տալիս, որ խաղաղությունը մեզ համար իրականություն է»,- հայտարարել է Ալիևը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, իր հերթին, հայտնել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ «Պատրաստ ենք խթանել խաղաղությունը ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ այսօր և ամեն օր»։ 

Նա հավելել է, որ շուտով կհայտարարեն տարածաշրջանում խաղաղության խթանմանն ուղղված 20 միլիոն եվրոյի աջակցության նոր ծրագրի մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment