
Ադրբեջանը Եվրոմիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում։
Նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այսօր ԵՄ տասը անդամ պետություններ գազ են ներմուծում Ադրբեջանից, և կա այդ աշխարհագրությունը ընդլայնելու ներուժ», – ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Այսօր էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության կարևոր գործոն է, ասել է Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանը զգալի քաղաքական և դիվանագիտական ջանքեր է գործադրել և զգալի ֆինանսական միջոցներ է ներդրել իր նավթի և գազի պաշարները Եվրոպա տեղափոխելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Հարավային գազային միջանցքը մեր համատեղ ջանքերի արժանի օրինակ է», – նշել է պետության ղեկավարը։
Իլհամ Ալիևի խոսքով, Ադրբեջանով անցնող բեռների ծավալները ներկայումս աճում են բոլոր ուղղություններով։
«Մենք զգալի ներդրումներ ենք կատարել տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերում՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ հարևան երկրներում, և այս աշխատանքը շարունակվում է», – ընդգծել է պետության ղեկավարը։