Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ

Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
1in.am  Հորմուզի նեղուցում կան տասնյակ ականներ, և ականազերծման աշխատանքների համար կպահանջվի մոտավորապես երկու ամիս: Այս մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի Միացյալ օպերատիվ հրամանատարության ղեկավար Ջովաննի Մարիա Յանուչին խորհրդարանի վերին և ստորին պալատների պրոֆիլային  հանձնաժողովների համատեղ նիստում:


 


«Ըստ գնահատումների՝ Հորմուզի նեղուցում կան տասնյակ ականներ, որոնց ականազերծման համար կպահանջվի մոտավորապես երկու ամիս», – մեջբերել է նրա խոսքը ANSA գործակալությունը:


 


Յանուչին նշել է, որ օգտագործված նոր սերնդի ականների տեսակը պահանջում է հատուկ սարքավորումներ և պատրաստվածություն, որոնք ունեն ոչ բոլոր երկրները:


 


«Հորմուզի նեղուցում ականազերծման բազմազգ առաքելության հեռանկարը թույլ կտա մասնակցության ներգրավել ոչ եվրոպական և տարածաշրջանային խաղացողների», – հավելել է նա:


 


Զինվորականը նշել է, որ իտալական ականորս նավերն այժմ գտնվում են Ջիբութիում:


 


 


 


 


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment