«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Հենրիխ Մխիթարյանի հետ

«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց 37 ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այն նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Մխիթարյանը 2022 թվականից է հանդես գալիս «Ինտերում», որի հետ դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր։

Leave a Comment