«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում։
Կարիերան վերսկսած 44-ամյա ամերիկուհին մրցեց աշխարհի 87-րդ ռակետ, 20-ամյա ավստրալուհի Մայա Ջոյնթի հետ և պարտություն կրեց 3:6, 7:6, 3:6 հաշվով։
Մրցախաղին տրիբունայից հետևում էին նաև Սերենա Ուիլյամսի և Ալեքսիս Օհանյանի երկու դուստրերը։
«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։