Ադրբեջանցի մեկնաբանը հատկապես քննադատել է Պաղեստինի ինքնավարության դիրքորոշումը և Ռամալայի իշխանություններին վերագրել դեռևս Յասիր Արաֆաթի ժամանակներից ձևավորված «հայամետ դիրքորոշում»։ Բաքվի իշխանական լրատվամիջոցի հեղինակը չի զլացել անգամ ընդդգծել, որ Պաղեստինի արտաքին գործերի ներկայիս նախարարը Վարսեն Աղաբեկյանը «հայկական ծագում ունի»։
Պաղեստինի ինքնավարության հետ Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992 թվականին։ 2011թ․ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը պաշտոնական այց է կատարել Բաքու, որտեղ նույն օրը բացվել է Ադրբեջանում Պաղեստինի ինքնավարության դեսպանատունը։ Ադրբեջանը նույն տարում Ռամալայում բացել է դիվանագիտական ներկայացուցչություն և նշանակել լիազոր ներկայացուցիչ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ Պաղեստինը պետք է 1967թ․ սահմաններով անկախ պետություն ճանաչվի, իսկ Արևելյան Երուսաղեմը հռչակվի նրա մայրաքաղաք։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Իսրայելի կառավարության որոշումը համընկել է Սիրիայի հարավում և Գոլանի բարձունքներում իրավիճակի կտրուկ սրմանը։ Այդ առթիվ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաան հանդես է եկել աննախադեպ կոշտ հայտարարությամբ։ Նա սպառնացել է, որ Իսրայելը «կարող է պատերազմ սկսել, բայց հետևանքները չկառավարել»։ Բաքվի իշխանական լրատվամիջոցը Թուրքիային հորդորել է «բարեկամներին ճանաչել ոչ թե խաղաղ պայմաններում, այլ՝ փորձության ժամին»։
Հունիսի 30-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայից «հնչող սպառնալիքներին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել»։ Թուրքիայի հետ շուրջ երեք տարի տևող լարվածության ընթացքում Երուսաղեմից նման զգուշացում, կարծես, առաջին անգամ է հնչել։ Եկող շաբաթ Անկարան հյուրընկալում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Ենթադրվում է, որ այդ շրջանակներում ԱՄՆ և Թուրքիայի նախագահների առանձին բանակցություններում Դոնալդ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանին «հաճելի անակնկալ կմատուցի»։ Ակնարկը Թուրքիային F – 35 կործանիչներ վաճառելու «մեծ հավանականության» մասին է։ Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ թուրք-ամերիկյան ռազմական ենթադրվող գործարքներին։
Կարդացել են
3 անգամ