ԹՐԻՓՓ նախաձեռնությունը նույնպես իրականացվելու է ԵԱՏՄ գործող կարգավորումների շրջանակում

ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ԹՐԻՓՓ ծրագրին՝ ընդգծելով, որ այն ներկայում իրականացվում է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության ձևաչափով։

Նրա խոսքով՝ արդեն ստորագրվել է համապատասխան համաձայնագիր, և նախաձեռնությունը գտնվում է իրականացման փուլում։

Պատասխանելով հարցին՝ թե ծրագրի գործարկման դեպքում ինչպես են համադրվելու ԵԱՏՄ տարանցման կանոնները և նոր կարգավորումները, փոխնախարարը նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, և երկրում գործում են այդ միության սահմանած տարանցման կանոնները։

Նա հավելել է, որ ԹՐԻՓՓ նախաձեռնությունը նույնպես իրականացվելու է ԵԱՏՄ գործող կարգավորումների շրջանակում՝ համապատասխանեցված այդ համակարգի պահանջներին։

«Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում․ մեր երկկողմ օրակարգում ռուսական կողմի հետ այս պահին նման հարց չկա»։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել էր՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները, այդ թվում՝ TRIPP-ը, լինելու են ԵԱՏՄ կարգավորումներով՝ ընդգծելով՝ ՌԴ-ի հետ համատեղ աշխատանքի ընթացքում որևէ հարց չի առաջանա։

Leave a Comment