Մեքսիկան 1/8 եզրափակչում է․ ԱԱ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Մեքսիկայի հավաքականը Մեխիկոյում 2:0 հաշվով պարտության մատնեց Էկվադորի թիմին։

22-րդ րոպեին հաշիվը բացեց սաուդյան «Ալ Կադիսիայի» հարձակվող Խուլիան Կինյոնեսը։ 31-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը։

1/8 եզրափակչում Մեքսիկան կմրցի Անգլիա – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն խաղի հաղթողի հետ։

Leave a Comment