Ալեքսանդր Կոչուբաևի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ վերդիկտը կհրապարակվի վաղը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վերդիկտ կայացնելու համար։

Վերդիկտը կհրապարակվի վաղը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի նոյեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել իրավունքներին ու օրինական շահերին։

Leave a Comment