Հրանտ-Լեոն Ռանոսն այս ամռանը վարձավճարով այլ ակումբ չի տեղափոխվի

01 Հուլիսի 2026, 13:45

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ամենայն հավանականությամբ, ամռանը վարձավճարով չի տեղափոխվի այլ ակումբ։ Այդ մասին գրում է Sportaran.com-ը։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ գործում է մինչև 2027 թվականի ամառը։ Այդ պատճառով գերմանական ակումբը նախընտրում է դիտարկել խաղացողի լիարժեք տրանսֆերի տարբերակը, այլ ոչ թե հերթական վարձակալությունը։

Transfermarkt-ի տվյալներով՝ Ռանոսի տրանսֆերային արժեքն արդեն նվազել է մինչև 600 հազար եվրո։ Միևնույն ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ, «Բորուսիա»-ն կարող է համաձայնել վաճառել հայ հարձակվողին նույնիսկ ավելի ցածր գումարով։

Նոր վարձակալության համար ակումբը պետք է երկարաձգեր Ռանոսի պայմանագիրը, սակայն «Բորուսիա»-ն պատրաստ չէ այդ քայլին։ Եթե ֆուտբոլիստը չհամաձայնի տեղափոխության կամ գնորդ չգտնվի, նա կարող է առաջիկա մրցաշրջանն անցկացնել ակումբի երիտասարդական թիմում։

Leave a Comment