«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է 9-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում:

Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակին» հաստատել է Մանավազյանը:

Հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ նիստ կանի և կընտրի խմբակցության ղեկավար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել  Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում՝ հունիսի 25-ին, փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային Ժողովի նախագահի թեկանածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։

Leave a Comment