Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ․ աղբյուր – armeniatoday.am

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը իտակալան ֆուտբոլային ակումբի հետ մինչև 2027 թվականը, X-ի իր էջում գրել է մարզական լրագրող Նիկոլո Սկիրան։

Նրա տվյալներով՝ Մխիթարյանի աշխատավարձը կկազմի տարեկան 2 մլն եվրո՝ գումարած բոնուսները։

Մխիթարյանի նախորդ պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ավելի վաղ Մխիթարյանը հաստատել էր, որ կմնա «Ինտերում» ևս մեկ մրցաշրջան։ Հունիսին «Ինտեր» ֆուլտբոլային ակումբի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն ոչ ուղղակիորեն նշել էր, որ հայ ֆուտբոլիստը կշարունակի իտալական ակումբում իր պրոֆեսիոնալ կարիերան։

Leave a Comment