Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է  Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Տիգրան Վիրաբյանը 2007-2016 թթ․ աշխատել է Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես պրոդյուսեր։

2016-2018 թթ․ հանդիսացել է Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։

2018 թ․ հոկտեմբերի 29-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։

2020-2025 թվականներին զբաղեցրել էՀանրային հեռուստաընկերության փոխտնօրենի և գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։

Leave a Comment