Արդյոք հնարավոր է առողջության ապահովագրավճարի բարձրացում․ նախարարի պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել է առողջապահական ապահովագրավճարի հնարավոր վերանայմանը՝ նշելով, որ ամեն տարի ԱԺ-ին ներկայացվում է Ապահովագրության հիմնադրամի հաշվետվությունը։

«Ամեն տարի հաջորդ տարվա համար Ազգային ժողովին առողջապահության նախարարը ներկայացնում է Ապահովագրության հիմնադրամի կողմից կազմված զեկույց՝ սպառված ծառայությունների, մատուցված ամբողջ ծավալների, կանխատեսումների, գների փոփոխության և այլնի մասին։ Այսինքն՝ ներկայացվում են նախորդ տարվա արդյունքները, և արդեն հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ առաջարկ է ներկայացվում։ Ամեն տարի Ազգային ժողովը պետք է որոշում կայացնի՝ թողնել նույնը, բարձրացնել, թե նվազեցնել ապահովագրավճարը»,- նշել է նա։

Ավանեսյանը նաև ընդգծել է, որ ապահովագրավճարի չափի փոփոխության դեպքում այն կվերաբերի բոլոր շահառու խմբերին։

Leave a Comment