«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 3 թեկնածուից 1-ը հայտնաբերվել և կալանավորվել է։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։ Ըստ տեղեկությունների՝ խոսքը Վահե Թավաքալյանի մասին է։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կայացվել էին ձերբակալման որոշումներ։
