Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասիին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։

«Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը, ինչպես նաև Էստոնիայի Պետական առաջատար դատախազ Ալար Լեհեսմեծը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ արդարադատության համակարգի արդյունավետության, իրավունքների պաշտպանության երաշխիքների և իրավական ընթացակարգերի կատարելագործման հարցերին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք մարտահրավերների վերաբերյալ՝ ընդգծելով համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով»,-ասված է հղորդագրությունում։

Leave a Comment