Պարագվայում հանգստյան օր է հայտարարվել Գերմանիայի թիմի նկատմամբ հաղթանակի առթիվ

Պարագվայի նախագահ Սանտիագո Պենյան երկրում համապետական հանգստյան օր է հայտարարել աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Գերմանիայի ընտրանու նկատմամբ սենսացիոն հաղթանակի առթիվ։

«Այսօր տոնում է ամբողջ երկիրը։ Տոնում է հավաքականի հաղթանակը, որն արտացոլում է մեր ինքնությունը՝ մարտական ոգին, ժողովրդի հավատն ու ուժը, ժողովուրդ, որը երբեք չի հանձնվում։

Շնորհակալություն այս հսկայական ուրախության և միլիոնավոր պարագվայցիներին մեկ դրոշի տակ դարձյալ միավորելու համար։ Առա՛ջ, Պարագվայ»,- գրել է երկրի նախագահը X սոցիալական ցանցում։

Leave a Comment