Շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը հեռացավ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերից»: Պայմանագրի ավարտից հետո 37-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Զոմերն «Ինտերում» հանդես էր գալիս 2023 թ. օգոստոսից և թիմի կազմում դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր։
Անցած մրցաշրջանում շվեյցարացի դարպասապահը մասնակցել է 43 հանդիպման, բաց է թողել 42 գոլ, 19 խաղում անառիկ պահել սեփական դարպասը։