Ինչու է Հոլանդը հրաժարվում տեղափոխվել «Ռեալ»

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդը հետաքրքրված չէ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությամբ։ Այս մասին հայտնում է իսպանական El Nacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Պեպ Գվարդիոլայի՝ ակումբից հեռանալուց հետո նորվեգացի ռմբարկուն պատրաստ է դիտարկել այլ թիմ տեղափոխվելու տարբերակները։

Այնուամենայնիվ, Հոլանդը վստահ է մեկ հարցում` նա չի ցանկանում համալրել «Ռեալի» շարքերը։

Նշվում է, որ նման որոշման գլխավոր պատճառը Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի ներկայությունն է մադրիդյան թիմում: Հոլանդը պարզապես չի ցանկանում նույն հանդերձարանը կիսել այս երկու աստղերի հետ։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Էռլինգ Հալանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment