Թրամփը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան հուշագրի շուրջ խորհրդակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Դոհայում կայանալիք խորհրդակցությունները ԱՄՆ-Իրան հուշագրի իրականացման վերաբերյալ կարող են կարևոր լինել։

«Դոհայում կայանալիք հանդիպումը կարող է կարևոր լինել, կարող է կարևոր չլինել։ Կտեսնենք։ Բայց մենք ռազմական հաղթանակներ ենք տանում։ Հնարավոր է՝ արդեն հաղթանակել ենք», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։

Խոսելով ԱՄՆ ներկայացուցիչների մասին՝ Թրամփը նշել է. «Նրանք գնում են Կատար։ Կարծում եմ՝ նրանք արդեն մեկնել են կամ շուտով կմեկնեն։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Բայց այդ ճակատում մեզ համար ամեն ինչ լավ է ընթանում»։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ խորհրդակցություններին, մասնավորապես, կքննարկվեն Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր։

Թրամփն ավելի վաղ Truth Social-ում հայտնել էր, որ Իրանը հանդիպում է խնդրել ամերիկյան կողմի հետ։ Նա նշել էր, որ խորհրդակցությունները տեղի կունենան հունիսի 30-ին Դոհայում։ Սպիտակ տունը պարզաբանել է, որ ամերիկյան կողմից կմասնակցեն ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Leave a Comment