Մոնակոյի ոստիկանությունը դեռևս չի հաստատել պայթյունի հետևանքով վիրավորների քաղաքացիությունը

Մոնակոյի ոստիկանությունը դեռ չի հաստատել պայթյունի զոհերի ազգությունը։

Ավելի վաղ Figaro թերթը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, հայտնել էր, որ Մոնակոյում ուժգին պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ, երկուսի վիճակը ծանր է։

Figaro-ի փոխանցմամբ, զոհերը կարող են լինել ուկրաինացի օլիգարխ, նրա կինը և երեխան։

Միևնույն ժամանակ, BFMTV-ն, հղում անելով ոստիկանությանը, հաղորդել է, որ Մոնակոյի պայթյունի հետևանքով վիրավորների թվում կան Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։

Մոնակոյի իշխանությունները միջադեպը որակել են որպես ահաբեկչական հարձակում։

Leave a Comment