Ցեղասպանության թեմայի «զենքայնացման» մեջ չմտնելը բխում է ՀՀ շահից․ Փաշինյան

Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, ՔՊ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Հայաստանի կառավարությունը չի արձագանքում ցեղասպանությունը ճանաչելու՝ Իսրայելի կառավարության որոշմանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին՝ հունիսի 28-ին, Իսրայելի կառավարությունը քվեարկել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծի օգտին, որն առաջադրել էր ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։ Նախագիծն ուղարկվելու է Կնեսետ՝ վերջնական քվեարկության։

Իսրայելի այս որոշումը խիստ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում և Ադրբեջանում։ Անկարան մեղադրել է Իսրայելին Պաղեստինում իր գործողությունները քողարկելու մեջ, իսկ Բաքուն անընդունելի է համարել պատմական իրադարձությունները քաղաքական շահարկումների առարկա դարձնելը։

Leave a Comment