Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը դժվար թե կարողանա Եվրոպայում գտնել այնպիսի շուկաներ, որոնք կփոխարինեն Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին՝ հայկական արտադրանքի իրացման համար։ Այս մասին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Բրյուսելի կողմից հայկական ապրանքների համար մշակվող ինքնավար առևտրային միջոցները «զուտ քաղաքական բնույթ են կրում» և, ըստ նրա, ևս մեկ անգամ ցույց են տալիս Եվրամիության հակառուսական քաղաքականությունը։ Գալուզինը նշել է, որ ԵՄ-ն փորձում է Հայաստանին իր կողմը գրավել՝ առաջարկելով խոստումներ, որոնց իրականացումը, իր գնահատմամբ, չափազանց դժվար է։
Հետևեք մեզ՝ այստեղ