Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել

Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթ հայտարարելու պայմանագիր է կնքել «Բրիդջ» ՍՊԸ-ի հետ՝ վերջինիս փոխանցելով 247 մլն դրամ:

«News.5tv.am»-ի փոխանցմամբ՝ այդ գումարի շրջանակներում կազմակերպությունը պետք է կազմակերպի և անցկացնի «Երևանի բալետային միջազգային 4-րդ փառատոնը»: Ընկերության 100 տոկոս բաժնեմասերի սեփականատերը Նարեկ Չախոյանն է, նրա ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ ձայնային ռեժիսոր է:

Ընկերության հետ քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր է սկսել կնքել 2023 թվականից, համայնքապետարանից ընկերությանը մինչ օրս առանց մրցույթի փոխանցվել է 1.7 միլիարդ դրամ:

Leave a Comment