Հայտնի է Լևանդովսկու նոր ակումբը

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Ռոբերտ Լևանդովսկին միանալու է MLS-ի «Չիկագո Ֆայր» ակումբին։

Լեհ ֆուտբոլիստը մեկնել էր ԱՄՆ՝ հնարավոր տրանսֆերի պայմանները քննարկելու և իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Պայմանագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ։

Լևանդովսկին վերջին մրցաշրջաններում խաղացել է «Բարսելոնայի» կազմում։ Նա նաև հեռացել է Լեհաստանի ազգային հավաքականից 2026 թվականին։

«Չիկագո Ֆայրը» ներկայացնում է MLS-ի Արևելյան կոնֆերենցիան։ Ակումբն այժմ զբաղեցնում է երրորդ տեղը կոնֆերենցիայում։

Leave a Comment