Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում


Iravaban.net-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկանում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես  Կոմիտասի պողոտա – Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան – Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:

Leave a Comment