Գերմանիայում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել

Գերմանիայի Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ, կասկածյալ տղամարդը ձերբակալվել է, հայտնել է ոստիկանությունը։

Իրավապահները հաղորդում են, որ հրաձգության դրդապատճառն առայժմ հայտնի չէ:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Շտադեի կենտրոնում գտնվող երիտասարդական կենտրոնում։ Շտադեն մոտ 50 հազար բնակչություն ունեցող քաղաք է՝ Համբուրգից արևմուտք։

Որոշ հաղորդագրություններում նշվում էր, որ կասկածյալները մի քանիսն են եղել, սակայն ոստիկանությունն առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը։

Leave a Comment