Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Շտադե քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մինչև հինգ մարդ է զոհվել, դեպքի վայրում ոստիկանական գործողություն է ընթանում, հայտնում է t-online լրատվական պորտալը։
«Ստորին Սաքսոնիայի Շտադե շրջանային քաղաքում մի քանի մարդ է սպանվել կրակոցներից։ Ոստիկանության խոսնակը t-online-ին հայտնել է, որ մինչև հինգ մարդ զոհվել է։ Նրա խոսքով՝ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Հնչել են բազմաթիվ կրակոցներ», – հաղորդել է պորտալը։
Դեպքի վայրում ընթանում է ոստիկանական լայնածավալ գործողություն։
Ըստ RTL հեռուստաալիքի՝ կրակոցները տեղի են ունեցել երիտասարդական կենտրոնում։ Կասկածյալը ձերբակալվել է։ Տարածքը շարունակում է շրջափակված մնալ, դեպքի վայրում են ոստիկանության և արտակարգ ծառայությունների մեծաթիվ աշխատակիցներ։ Մանրամասները և հնարավոր դրդապատճառը դեռևս հայտնի չեն։