Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը քննադատել է Գերմանիայի ընտրանուն՝ գնահատելով նրա հեռանկարները 2026 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում:
«Կարծում եմ, թեև կարող եմ սխալվել, որ սա իմ տեսած ամենաթույլ Գերմանիայի թիմերից մեկն է: Ֆրանսիան կարող է հեշտությամբ հասնել քառորդ եզրափակիչ: Գերմանիան ապրում է իր անցյալով:
Հիշե՛ք, նրանք նույնիսկ նախորդ երկու Աշխարհի առաջնությունների խմբային փուլից դուրս չեկան: Այնպես որ, կարծում եմ, որ կարող ենք հանգիստ քնել», – ասել է Լինեկերը: