Պուտինը պատրաստ է երկխոսության. նոր ազդակներ Վաշինգտոնին

Պուտինը պատրաստ է երկխոսության. նոր ազդակներ Վաշինգտոնին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությանը, որով վերջինս նշել էր, թե Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ 

Ռուսաստանի ղեկավարը, ընդունելով այդ փաստը, միևնույն ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները՝ դիտարկելով հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր տարբերակները։

«Ոչ ոք ոչ մի ստորագրություն չի դրել, բայց մենք քննարկել ենք Ուկրաինայում հակամարտության ավարտի որոշակի հնարավորություններ, և փոխզիջումները, որոնք քննարկվել են, դրանք հենց այն առաջարկներն էին, որոնք ամերիկյան կողմը դիմել է մեզ»,- ասել Է Պուտինը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Պուտինը նրան բնութագրել է որպես «ավելին քան հասուն և փորձառու քաղաքական գործիչ»։ Կրեմլն այժմ սպասում է ամերիկյան պատվիրակության այցին, որը, ըստ ռուսական կողմի, տեղի կունենա իրանական ուղղությամբ ընթացող ակտիվ գործընթացների «թեժ փուլի» ավարտից հետո։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment