Վթարի է ենթարկվել և մահացել առողջապահության նախկին նախարարը․ ԶԼՄ – armeniatoday.am

Հունիսի 28-ին Արարատի մարզում վթարի է ենթարկվել ու մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար և «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Գագիկ Ստամբուլցյանը, գրում է Shamshyan.com-ը։

Կայքի նախնական տեղեկություններով, նա Changan մակնիշի ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Դեպքը տեղի է ունեցել Ժամը 14։15-ի սահմաններում Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Վեդիի վարչական տարածքում։

Կայքը հավելել է, որ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment