
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց հաջորդ նիստերից մեկի ժամանակ ներկայացնել մետրոպոլիտենում առկա գովազդային վահանակների և «տեսողական աղբի» հետ կապված զեկույց. «Մենք քաղաքում կարգավորեցինք, գովազդի նոր ստանդարտներ ներմուծեցինք, էդ գովազդները մեծ ծավալով ու անկանոն գնացին, հայտնվեցին մետրոպոլիտենում»,- նշեց նա: