Չինաստանում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ

Չինաստանի Սիչուան նահանգում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Սյունչան քաղաքից 311 կմ դեպի արևմուտք, որը մոտավորապես 118,000 բնակչություն ունեցող քաղաք է։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Leave a Comment