Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հիշել է Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվածներին։
«Գազայում ցեղասպանություն է տեղի ունեցել, հարձակումները դեռ շարունակվում են։ Այդ ցեղասպանության համար անկասկած պատասխանատվություն կպահանջվի»,-TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը։
Իսրայելա-թուրքական հարաբերություններում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումներն սկսվել էին Թուրքիայի կողմից Իսրայելին՝ Գազայում իրականացրած ցեղասպանության մեջ մեղադրելուց սկսած։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ճանաչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը։
