Մադրիդի «Ռեալը» բարելավել է Վինիսիուս Ժունիորի նոր պայմանագրի առաջարկը։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է բրազիլացու տարեկան աշխատավարձը 20 միլիոն եվրոյից հասցնել 25 միլիոնի։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք ձգտում են օր առաջ երկարաժամկետ համաձայնագիր կնքել ֆուտբոլիստի հետ: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։
Մադրիդյան թիմի կազմում նա երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երեք անգամ՝ Լա Լիգայի չեմպիոն, մեկ անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը, երկու անգամ էլ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում «Ռեալում» նա անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։