Արդյո՞ք քաղաքացիները պետք է հայտարարագրեն ընտանիքի անդամների կողմից փոխանցումները

Խոսելով քաղաքացիների կողմից Պետական եկամուտների կոմիտեի ներկայացվող եկամուտների հայտարարագրերից, քննարկվող հարցերից մեկը մեկը վերաբերում է նրան, թե արդյո՞ք քաղաքացիները պետք է հայտարարագրեն ընտանիքի անդամների միջև փոխանցումները;

Ինչպես Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ից, հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող չհարկվող որևէ տեսակի եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից: Օրինակ, եթե ընտանիքի անդամը Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին փոխանցել է անգամ 2 մլն դրամ, ապա այդ գումարները կարող եք չներառել հայտարարագրում։

Leave a Comment