Սալվադորցի փրկարարները, իրենց պերուացի գործընկերների աջակցությամբ, փրկել են 60-ամյա կնոջ Կարաբալեդա քաղաքի շենքի փլատակներից, որտեղ նա անցկացրել է 86 ժամ ավերիչ երկրաշարժից հետո։ Այս մասին հայտարարել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։
«86 ժամ փլատակներում մնալուց և 11 ժամ տևած ինտենսիվ աշխատանքից հետո մեզ հաջողվեց փրկել 60-ամյա Բելկիս Ժոզեֆինա Բարետո Գարսիային, որը մնացել էր Կարաբալեդայի Բրեոգան շենքի փլատակներում», – գրել է պետության ղեկավարը X-ի իր միկրոբլոգում:
Բուկելեի խոսքով, չնայած բժիշկներին հաջողվել է կայունացնել տուժածին դաշտային ճամբարում, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Կնոջը Կարակասի մասնավոր կլինիկա տեղափոխելու համար վարձվել է մասնավոր ուղղաթիռ, որտեղ նա ստանում է անհրաժեշտ բժշկական օգնությունը։