Ավարտվեց Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը

Ավարտվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված 2026 թվականի վետերանների առաջնությունը:

50+ տարիքային խմբում չեմպիոն դարձավ Կարեն Մակարյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:

Փոխչեմպիոն դարձավ Ազատ Թավաքալյանը՝ 7 միավորով:

Լավագույն եռյակը եզրափակեց Վլադիմիր Պողոսյանը, ով վաստակեց 6.5 միավոր:

65+ տարիքային խմբում չեմպիոն դարձավ Հայկ Դոլմազյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր:

Փոխչեմպիոն դարձավ Պարույր Հակոբյանը՝ 7 միավորով:

Լավագույն եռյակը եզրափակեց Անդրանիկ Աբրահամյանը, ով վաստակեց 6.5 միավոր:

Հատուկ մրցանակի արժանացավ նաև 80+ տարիքային խմբում լավագույն արդյունքը գրանցած Հայկ Մանուկյանը, որը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը ընդհանուր հաշվարկում:

Leave a Comment