Վաշինգտոնից ճնշում կա, բայց փակ հանդիպումներում դիրքորոշումն այլ է․ «Ռոսատոմ»-ի ղեկավար

«Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ մի քանի երկրներ պատրաստ են վերադառնալ համագործակցության «Ռոսատոմ»-ի հետ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։

Նրա խոսքով՝ նույնիսկ կան երկրներ և որոշ ղեկավարներ, որոնք փակ հանդիպումների ժամանակ (ոչ պաշտոնական խոսակցություններում) ասում են հետևյալը․

«Երբ ավարտեք Հատուկ ռազմական գործողությունը, մենք անմիջապես կմիանանք համագործակցությանը»,- նշել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Լիխաչովը այն հարցին՝ արդյոք կան երկրներ, որոնք հրաժարվում են համագործակցել «Ռոսատոմ»-ի հետ Վաշինգտոնի ազդեցության պատճառով, պատասխանել է, որ նման ճնշումներ գոյություն ունեն, բայց փակ դռների հետևում վերաբերմունքը հաճախ այլ է։

Leave a Comment