AFP. Ֆրանսիայում շոգի պատճառով մահացածների թիվը կտրուկ աճել է

Ֆրանսիայի ազգային առողջապահական գործակալությունը (SPF) հունիսի 24-ից 28-ը գրանցել է 1000-ով ավելի մահ, քան նախորդ նույն ժամանակահատվածներում։ Ըստ Agence France-Presse (AFP)-ի՝ սա պայմանավորված է Ֆրանսիայում շարունակվող անոմալ շոգով։

Մահացածների մեծ մասը 65 տարեկանից բարձր մարդիկ են։ Սակայն գործակալությունն ընդգծում է, որ տվյալները դեռևս վերջնական չեն։

Մահացությունների ամենամեծ աճը նկատվել է Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանում, որը կազմում է ընդհանուր թվի մոտ 40%-ը։

Ֆրանսիայում հունիսի 17-ից ի վեր դիտվում է անսովոր շոգ եղանակ։ Դրա պատճառով փակվել է մոտ 10,000 ուսումնական հաստատություն կամ փոխվել է դրանց ժամանակացույցը, իսկ երկաթուղային երթևեկությունը սահմանափակվել է։ Ouest-France թերթը հայտնել է, որ հունիսի 24-ը և 25-ը Ֆրանսիայում գրանցված ամենատաք օրերն էին։ Այդ օրը հանրապետությունում միջին ջերմաստիճանը կազմել է 30 աստիճան Ցելսիուս։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ավելի քան 50 դեպարտամենտներում ջերմաստիճանը հասել է 40 աստիճան Ցելսիուսի, իսկ եղանակային ամենաբարձր՝ կարմիր, նախազգուշացումը հայտարարվել է 96 դեպարտամենտներից 72-ում հինգշաբթի օրը։

Leave a Comment