
Սաուդյան Արաբիայում Aramco էներգետիկ ընկերությանը պատկանող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, հաղորդում է SPA պետական լրատվական գործակալությունը։
«Սաուդյան Արաբիայի Aramco ընկերությանը պատկանող ուղղաթիռը կործանվել է Ռաս Տանուրա շրջանում, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 14 մարդիկ», – ասվում է հայտարարության մեջ։
Նաև պարզաբանվել է, որ բոլոր զոհերը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են։