Գերմանական «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի», անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է Գերմանիայի հավաքականի խաղը աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Էկվադորից կրած պարտությունից հետո (1:2):
«Գերմանիան ագրեսիվ մրցակցի դեմ սխալ ֆուտբոլ խաղաց։ 12-րդ րոպեից հետո գրոհների խորությունը կորավ, իսկ պաշտպանությունում չափազանց խորն էինք խաղում։ Սխալ էինք գործում։ Շատ բան ինձ դուր չեկավ։ Նման խաղից հետո չկա զգացողություն, որ հանգիստ կհաղթահարենք հաջորդ փուլերը»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Diario Sport-ը։
Գերմանիայի հավաքականը 6 միավորով զբաղեցրեց E խմբի առաջին տեղը և 1/16 եզրափակչում է։