Նեթանյահուն հայտարարել է ընտրություններից հետո լայն ազգային կառավարություն ձևավորելու իր ծրագրերի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մտադիր է 2026 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորել լայն ազգային կառավարություն։

«Ես մտադիր եմ ձևավորել լայն ազգային կառավարությու։ Սա ձախակողմյան կառավարություն չէ, որը կախված կլինի արաբական կուսակցություններից։ Սա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք համաձայնության գալ մեր միջև», – նշել է նա։

Հունիսի 15-ին Նեթանյահուն հայտարարել է, որ կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին և մտադիր է հաղթել դրանք ու ձևավորել Իսրայելի հաջորդ կառավարությունը։ Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC-ին տված հարցազրույցում կասկած հայտնել է, որ Նեթանյահուն կցանկանա մասնակցել նոր ընտրություններին։

Իսրայելի ներկայիս կառավարությունը ձևավորվել է 2022 թվականի վերջին։ Կոալիցիան ձևավորվել է աջակողմյան «Լիկուդ» կուսակցության շուրջ, որը գլխավորում է 76-ամյա Նեթանյահուն։ Կաբինետում ընդգրկված են նաև ծայրահեղ աջ և ծայրահեղ ուղղափառ քաղաքական ուժեր։

Քնեսեթը գործում է չորս տարի ժամկետով։ Հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 27-ին։ Սակայն, մայիսին, կոալիցիայի ներսում առկա տարաձայնությունների պատճառով, սկսվեց Քնեսեթի լուծարման գործընթացը։ Եթե լուծարումը տեղի ունենա, խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել մի քանի շաբաթ շուտ։

Leave a Comment