Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը։ Բանաձևի նախագիծը նախորդ շաբաթ ներկայացրել էր Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Քվեարկությունից հետո նա հայտարարել է.

«Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։

Նախագիծն այժմ պետք է ներկայացվի Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։

Սաարն ավելի վաղ նշել էր, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը «բարոյական և պատմական պարտականություն» է։

Leave a Comment