Լիբանանի բանակի հրամանատարությունը կոչ է արել քաղաքացիներին զգոն մնալ և կանխել հասարակական կարգի ցանկացած խախտում։
«Հաշվի առնելով Լիբանանի առջև ծառացած բացառիկ մարտահրավերները, մենք վերահաստատում ենք մեր հարգանքը խոսքի ազատության նկատմամբ, սակայն զգուշացնում ենք չփակել ճանապարհները և չհարձակվել հանրային և մասնավոր սեփականության վրա», – ասվում է բանակի կողմից հրապարակված հայտարարության մեջ։
Հունիսի 26-ին Լիբանանի բանակը Բեյրութում ճնշել է շիական «Հըզբոլլահ» կազմակերպության կողմնակիցների կողմից Վաշինգտոնում Իսրայելի հետ ստորագրված շրջանակային համաձայնագրի դեմ բողոքի ակցիաները։ Բանակային պարեկախմբերի և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում և օդանավակայան տանող մայրուղու վրա։
«Հըզբոլլահի» ղեկավարությունը նախկինում հայտարարել էր, որ չի ճանաչում «նվաստացուցիչ համաձայնագիրը», որը օրինականացնում է օկուպացիան և Լիբանանը «դարձնում Իսրայելի ձեռքը։