ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին հարված հասցնելու մասին

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական կարևոր ենթակառուցվածքներին՝ Վաշինգտոնի ռազմական գործողությունից հետո։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

«(ԻՀՊԿ-ն) այսօր իրականացված համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում … ոչնչացրել է մանկասպանների՝ ամերիկացի զինվորականների կարևոր ենթակառուցվածքային ութ օբյեկտներ Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում և Բահրեյնի Պորտ Սալմանի Հինգերորդ նավատորմի բազայում՝ օգտագործելով բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր», – հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ Թեհրանի արձագանքը ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիային ապագայում ավելի վճռական կլինի, և վերահաստատել է նախկին համաձայնագրերի լիակատար չեղարկումը հրադադարի խախտման դեպքում։

Leave a Comment