Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին նաև K խմբում ընդգրկված թիմերը։
Մայամի քաղաքում անցկացված խաղում Պորտուգալիան և Կոլումբիան հաղթողին չպարզեցին: Գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի:
Խմբի մյուս խաղում ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը 3:1 հաշվով պարտության մատնեց Ուզբեկստանի հավաքականին:
Կոլումբիան 7 միավորով գրավեց առաջին տեղը և 1/16 եզրափակչում է։ Պորտուգալիան 5 միավորով երկրորդն է և նվաճեց այս խմբից փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը 4 միավոր ունի և նույնպես փլեյ-օֆֆում է։ Ուզբեկստանը երրորդ պարտությունը կրեց և լքում է առաջնությունը։