Թրամփ. ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, եթե այն որոշի վերսկսել ռազմական գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինչ-որ պահի ԱՄՆ-ն ստիպված կլինի վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ, և որ երկիրը կարող է դադարել գոյություն ունենալուց։

«Միանգամայն հնարավոր է, որ նրանք (իրանացի պաշտոնյաները – խմբ.) երբեք դասեր չքաղեն։ Կարող է գալ մի պահ, երբ մենք այլևս չենք կարողանա ռացիոնալ գործել և ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտել այն, ինչ այդքան հաջողությամբ սկսել ենք։ Եթե դա տեղի ունենա, Իրանի Իսլամական Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալուց», – գրել է նա Truth Social-ում։

Leave a Comment